Անվտանգությունն ընդհանուր
համակարգ է, որի հիմնական և անբաժանելի մասերից մեկն էլ տնտեսական անվտանգությունն
է, որը պետք է տվյալ երկրի բանակին ապահովի ռազմական սպառազինությամբ, գիտելիքով, կրթությամբ
և այլն։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության
ղեկավար Արամ Սարգսյանը։ Նա կարևորեց նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու կախվածության
թուլացումը Ռուսաստանի Դաշնությունից։ Սարգսյանը նկատեց՝ Հայաստանը պետք է կառուցի
նոր ատոմակայան՝ արևմտյան ներգրավմամբ։
Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը
հակազդել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին և ինչպե՞ս։ Արամ
Սարգսյանի կարծիքով՝ Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում այնպես է թուլացել, որ համակերպվում
է ցանկացած իրավիճակի հետ՝ միայն նրա համար, որ իր հետ կապված իրավիճակն ավելի չլարվի։
«Հիմա ռուս-ուկրաինական
պատերազմով պայմանավորված, ինչպես նաև Պուտինի չփոփոխությամբ՝ ռուսական քաղաքական ճարտարապետությունը շատ լուրջ ճաքեր ունի, և այդ
ճաքերն ընդլայնելու համար պայքարում է ողջ աշխարհը, ու մեր՝ այդ համակարգից դուրս գալը
ՌԴ-ին շատ լուրջ պրոբլեմների առաջ է կանգնեցնելու, հետևաբար Ռուսաստանը որևէ բան էլ
չի անելու, և ես գտնում եմ, որ սա ամենահարմար պահն է ռուսական բոլոր ազդեցություններից
դուրս գալու համար»,- ասաց Արամ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան